Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան ծանոթացել են Շուշա հյուրանոցի և կոնֆերանս-կենտրոնում շինարարական աշխատանքների ընթացքին
 Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան ծանոթացել են Շուշա հյուրանոցի և կոնֆերանս-կենտրոնում շինարարական աշխատանքների ընթացքին
17:37     28 09 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշա քաղաքում ծանոթացել են հյուրանոցում և կոնֆերանս-կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, Շուշայի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը երկրի ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկացրել է կատարվող աշխատանքների մասին։

Նշվել է, որ հյուրանոցի և կոնֆերանս-կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնց ընդհանուր մակերեսը կգերազանցի 3 հեկտարը, սկսվել են այս տարվա ապրիլին։ Ընդհանուր առմամբ կենտրոնը կունենա 154 սենյակ։ Այստեղ կստեղծվեն 400 նստատեղով կոնֆերանս դահլիճ, հանդիպումների սենյակներ, ռեստորաններ, խանութներ, ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղեր և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս