Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման հարցը
 Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման հարցը
16:59     28 09 2022    
2022 թվականի սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև երկու պետությունների համագործակցության օրակարգի արդի հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Լավրով  


Լրահոս