Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև
16:40     28 09 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ վերականգնման և վերակառուցման աշխատանքները, ծառայում են տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի արդիական թեմաները, ինչպես նաև Ստամբուլում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման նախարարական հանդիպմանը վերաբերող հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս