Ի՞նչ են քննարկել Հիքմեթ Հաջիևն ու Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում
 Ի՞նչ են քննարկել Հիքմեթ Հաջիևն ու Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում
10:36     28 09 2022    
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ամերիկյան կողմին այս հանդիպումը կազմակերպելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերի համար»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ԱՄՆ-ում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպոման արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցներին ուղղված հայտարարության մեջ։

Հանդիպման արդյունքների մասին համաձայնեցված ձևով հայտնել է նաև Ջեյք Սալիվանը։ Հիմնական ասպեկտը խաղաղության օրակարգի շուրջ աշխատանքի շարունակությունն է կոնկրետ ժամկետներում։ Հանդիպմանը քննարկվել են խաղաղ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, սահմանների սահմանազատման, տրանսպորտային գծերի բացման, ինչպես նաև մարդասիրական օրակարգի մաս կազմող հակահետևակային ականների և անհայտ կորածների հարցեր»,- ասված է Հ. Հաջիևի հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Գրիգորյան  


Լրահոս