Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
10:03     27 09 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Խորապես ցնցված եմ Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով երեխաների և մեծահասակների մահվան լուրից։

Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։



Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Վլադիմիր-Պուտին  


Լրահոս