Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Իրանի երկակի ստանդարտների մասին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Իրանի երկակի ստանդարտների մասին
07:02     24 09 2022    
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը օկուպացիայի և ագրեսիայի ենթարկված երկիր է։ Հայկական կողմը օկուպացրել է Ադրբեջանի Հանրապետության տարածքի քսան տոկոսը, այդ թվում՝ Իրանի հետ մեր սահմանի 132 կմ-ը։ 30 տարի շարունակ իրանական կողմը որևէ վերաբերմունք չի հայտնել սահմանների բռնի փոփոխությանը։ Անհասկանալի է ներկայումս Իրանի կողմից հնչեցված հայտարարությունների հասցեատերը»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով իրանցի բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների վերջին հայտարարություններն այն մասին, թե «տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեր կարմիր գիծն է»։

Նրա խոսքով, Մոսկվայում և Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումների ձևաչափեր կան։ «Այս ձևաչափերով բանակցությունները շարունակվում են։ Բանակցությունների շրջանակներում կողմերի փոխադարձ համաձայնությամբ ստեղծվել է Պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով և համաձայնեցվել նրա կազմը։ Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանների հարցը, պետք է լուծվեն առանց կողմնակի միջամտության»,- հայտարարել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս