Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս վեց զինծառայողի դի
 Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս վեց զինծառայողի դի
20:35     23 09 2022    
Սեպտեմբերի 23-ին ադրբեջանական կողմը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանին է հանձնել ևս 6 զինծառայողի դի։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են՝ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովից։

«Դիակները զննվել են զինվորական դատախազության մասնակցությամբ, որոնց վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղում դիերի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս