ԱԳՆ ղեկավար. «Ռևանշիստներին դադար տալը» քաղաքականապես անպատասխանատու է
  ԱԳՆ ղեկավար.  «Ռևանշիստներին դադար տալը» քաղաքականապես անպատասխանատու է
17:10     22 09 2022    
«Նման զգայուն պահին, երբ փխրուն խաղաղության հասնելու հնարավորություն կա, քաղաքականապես անպատասխանատու է «ռևանշիստներին դադար տալը» հանդես գալով անհիմն հայտարարություններով։ Այլ կերպ դժվար է անվանել դա»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Real TV-ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ երկակի ստանդարտներ տարբեր երկրների կողմից դրսևորվում են, որպես կանոն, այս երկրներում ընտրությունների նախաշեմին։

Բայրամովն ընդգծել է, որ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ԱՄՆ-ում գործում է հայկական մեծ լոբբի։

«Նրանք նախընտրական քարոզարշավի ժամանակ սատարում են թեկնածուներին։ Սրանք քաղաքական իրողություններ են։ Մենք պետք է համբերատար լինենք։ Այս հաշվով մենք պատրանքներ չունենք։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր դիրքորոշումը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս