Ադրբեջանը Հայաստանի հետ կապված վերապահումով միանում է ևս մեկ կոնվենցիայի
 Ադրբեջանը Հայաստանի հետ կապված վերապահումով միանում է ևս մեկ կոնվենցիայի
09:57     23 09 2022    
Ադրբեջանը միանում է հերթական կոնվենցիայի՝ Հայաստանի հետ կապված վերապահումով:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս առնչությամբ Միլլի Մեջլիսի (խորհրդարան) իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Երեխաների համար ալիմենտի և ընտանիքի աջակցության այլ ձևերի բռնագանձման միջազգային կարգի մասին» կոնվենցիայի հաստատման մասին օրենքի նախագիծը։

Փաստաթուղթը ներկայացրել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալի Հուսեյնլին։ Նա նշել է, որ կոնվենցիան նախատեսում է պետությունների միջև համագործակցության երեխաների համար ալիմենտի և ընտանիքի աջակցության այլ ձևերի բռնագանձման միջազգային կարգի շուրջ։ Նշվել է, որ Ադրբեջանը նույնպես միանում է այս կոնվենցիային՝ Հայաստանի հետ կապված վերապահումով (մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումը և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումը)։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս