Ջեյհուն Բայրամովը քննադատել է այն երկրներին, որոնք չեն ապահովում Ադրբեջանի դեսպանատների պաշտպանությունը
 Ջեյհուն Բայրամովը քննադատել է այն երկրներին, որոնք չեն ապահովում Ադրբեջանի դեսպանատների պաշտպանությունը
17:30     22 09 2022    
«Ադրբեջանում դեսպանատների պաշտպանության բարձր մակարդակով կազմակերպումը հստակ ցուցիչ է այն պատասխանատվության, որով Ադրբեջանի պետությունը վերաբերվում է միջազգային պարտավորություններին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին REAL TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները հանդիսանում են Վիեննայի կոնվենցիայի անդամներ։ Նախարարը նշել է, որ կոնվենցիայի համաձայն, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկն է հանդիսանոում՝ ցանկացած ընդունող պետության կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների և դիվանագետների բացարձակ անվտանգության ապահովումը։

«Մեկնաբանելով նման սադրիչ քայլերը, հարձակումները մեր դիվանագետների, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, նախ և առաջ ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր ընդունող երկրի պարտականությունն է անվտանգության ապահովումը։ Իրավիճակները տարբեր են լինում: Նման սադրանքներ մենք տեսնում ենք շատ երկրներում։ Կան երկրներ, որոնք իրենք են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկում։ Որոշ դեպքերում մենք ինքներս ենք զգուշացնում նրանց, և նրանք արագ, օպերատիվ միջոցներ են ձեռնարկում սադրանքը կանխելու համար։ Սակայն, ցավոք, որոշ դեպքերում ընդունող երկրի արձագանքներն ու քայլերը, մեղմ ասած, ոչ ադեկվատ են։ Այս պարագայում մենք, իհարկե, լուրջ պահանջներ ենք առաջ քաշում, հրավիրվում են դեսպաններ, նրանց ներկայացվում են բողոքի նոտաներ»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադդբեջան  


Լրահոս