Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում կայացած «Կիբերանվտանգ տնտեսություն. բարեփոխումներ, նորարարական մոտեցումներ և լուծումներ» թեմայով համաժողովում հայտարարել է Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի վերլուծաբան Մասումա Թալըբովան։
Նրա խոսքով, ադրբեջանա-հայկական սահմանին հայկական վերջին սադրանքների ընթացքում Հայաստանը կատարել է ավելի քան 2000 կիբերհարձակում։
«2020 թվականին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի տարում, կիբերհարձակումների թիվն ավելացել է 4,3 անգամ»,- ասել է նա՝ հավելելով, որ կիբերհարձակումները վնասում են երկրի տնտեսությանը։
«Չնայած դրան, Ադրբեջանը արդյունավետորեն պաշտպանում է իրեն և դիմադրում կիբերհարձակումներին», - ասել է Թալըբովան։