Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը հաստատակամ է խաղաղության օրակարգը առաջ մղելու հարցում
  Ջեյհուն Բայրամով.  Ադրբեջանը հաստատակամ է խաղաղության օրակարգը առաջ մղելու հարցում
12:08     21 09 2022    
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) ԱԳ նախարարների խորհրդի 39-րդ նիստին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Նախարարը զեկուցել է հետհակամարտային շրջանում Հայաստանի հետ անցյալ հակամարտության հետևանքների վերացմանն ուղղված ջանքերի մասին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությունների և պայմանավորվածությունների շրջանակներում աշխատանքներ են տարվում կոմունիկացիաների և տրանսպորտային գծերի բացման ուղղությամբ, և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի առաջարկ է ներկայացրել։

Նախարարը նշել է, որ չնայած այս ամենին, Հայաստանը խոչընդոտել է գործընթացը և դիմել ձգձգման մարտավարության, լրջորեն խախտել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները և վերջին ամիսներին թույլ է տվել լայնածավալ ռազմական սադրանքներ, որոնք հանգեցրել են կորուստների։ Բայրամովն ընդգծել է, որ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը, Ադրբեջանը հաստատակամ է առաջ մղել խաղաղության օրակարգը և շարունակել բանակցությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս