Ադրբեջանը պատրաստվում է թուրքական նռնականետեր գնել
|
|
Ադրբեջանը քննարկում է թուրքական արտադրության AK40-GL նռնականետերի խմբաքանակի գնումը։
|
Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են 40 մմ ականանետեր արտադրող ընկերությունում։
Նռնականետերը կարող են օգտագործվել նաև աղմկային, բեկորային զինամթերքի, ինչպես նաև ազդանշան տալու համար։
AK40-GL թեթև ականանետի փողը նախատեսված է 5000 կրակոցի համար։ Գործողության շառավիղը՝ 400 և 800 մետր է։
Ընկերության ղեկավար Սելիմ Աքդաշը հայտնել է, որ մինչ այժմ ուժային կառույցներին է փոխանցվել 10000 AK40-GL նռնականետ։
«Ներկայումս բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ։ Ընդհանուր առմամբ զենքի այս տեսակով հետաքրքրվում են 20 երկրներում։ Եթե Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հավանություն տա, ապա մենք պատրաստ կլինենք արտադրանք մատակարարել արտասահման»,- ասել է Աքդաշը։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Թուրքիա