Ահա թե ինչպես են ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գրավել հակառակորդի հենակետը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ահա թե ինչպես են ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գրավել հակառակորդի հենակետը -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:50     16 09 2022    
Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ Հայաստանի զինված ուժերի լայնածավալ սադրանքներին պատասխան գործողությունների ժամանակ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել հակառակորդի մի քանի հենակետեր։

Zinvor.info-ն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում՝ ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների կողմից հենակետի գրավման և հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման տեսագրությունները։

Այսպես, հայերի մարտական դիրքի վրա կրակային հարվածից հետո հենակետի եզրին թաքուն դիրք գրաված Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները սկսել են խրամատների ու բլինդաժի մաքրման գործողությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հարձակվում հենակետի վրա և հակառակորդին ստիպում լքել պաշտպանության առաջին գիծը։ Այնուհետեւ հակառակորդի մի խումբ զինվորներ, որոնք փորձել են թաքնվել հենակետի պաշտպանության երկրորդ գծում, ոչնչացվել են։

Ինչպես երևում է տեսանյութում, ադրբեջանցի զինծառայողները, ցուցաբերելով գերազանց պատրաստվածություն և համակարգվածություն, հմուտ գործողություններով գրավել են հակառակորդի հենակետը։

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Սադրանք