Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին։
Մեր երկրի ղեկավարն ասել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահության ընթացքում լավ արդյունքներ են գրանցվել։ Նշելով Սամարղանդում իրականացված վերակառուցման և բարեկարգման աշխատանքներից իր վրա թողած լավ տպավորությունը՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նախագահ Շավքաթ Միրզիյոևի գլխավորությամբ եղբայրական Ուզբեկստանի զարգացումը մեծ ուրախություն է պատճառում մեր ժողովրդին։ Պետության ղեկավարը հավելել է, որ մենք՝ որպես եղբայրական, բարեկամ երկրներ, կրկին համախմբվել ենք և նոր բովանդակությամբ ենք լցնում մեր հարաբերությունները։
Ընդգծելով այն հաճելի տպավորությունները, որոնք թողել է Ուզբեկստան կատարած պետական այցը, Իլհամ Ալիևը՝ Շավքաթ Միրզիյոևին հրավիրել է այցելել Ադրբեջան։