Իլհամ Ալիևը ժամանել է Ուզբեկստան
 Իլհամ Ալիևը ժամանել է Ուզբեկստան
11:59     15 09 2022    
Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով ժամանել է Սամարղանդ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի պաշտոնական կայքին հղումով։

Սամարղանդի միջազգային օդանավակայանում՝ ի պատիվ նախագահ Իլհամ Ալիևի պատվո պահակախումբ է շարվել։

Պետության ղեկավարին դիմավորել են Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը, և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ուզբեկստան  


Լրահոս