ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել շուտափույթ դադարեցնել կրակը Ադրբեջանի և Հայաստանի միջև
 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել շուտափույթ դադարեցնել կրակը Ադրբեջանի և Հայաստանի միջև
10:03     15 09 2022    
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բոլորը հանդես են եկել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցման, ինչպես նաև իրավիճակը քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ խորհրդակցություններն անցել են փակ դռների հետևում։

«Բոլորը միաձայն հանդես են եկել հրադադարի շուտափույթ դադարեցման և իրավիճակի քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին։ Այժմ քննարկվում են մամուլի տարրերը, փորձագետները դեռ դահլիճում են, որոնք վերջնական տեսքի են բերում դրանք»,- ասել է Նեբենզյան։

Նրա խոսքով, Մոսկվան պնդում է, որ մամուլի այդ տարրերը պետք է հղում պարունակեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, պարունակում են հրադադարի պարտավորություններ և մի շարք նախագծեր։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս