Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ-ին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ-ին
17:08     14 09 2022    
«Տարածաշրջանում վերջին լարվածության վերաբերյալ Հնդկաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ պարզ չէ, թե ով է կոնկրետ հանդիսանում ագրեսոր»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

«Մենք կարող ենք մեկնաբանել հայտարարությունը այն դեպքում, եթե պարզ դառնա, թե ով է ագրեսորը»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս