Չավուշօղլու. Երևանն անկեղծ չէ համագործակցության և կայունության հարցերում
|
|
Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Երևանն անկեղծ մոտենա համագործակցությանը և տարածաշրջանում կայունությանը։
|
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, չորեքշաբթի Անկարայում մեկնաբանելով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման վերջին փուլը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս տարածաշրջանում կայունության փխրունությունը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Երևանը երկար ժամանակ անտեսում էր Բաքվի խաղաղ նախաձեռնությունները՝ շարունակելով սադրանքները տարածաշրջանում։ «Բաքուն, բնականաբար, չի կարող անպատասխան թողնել Հայաստանի սադրիչ գործողությունները», - հայտարարել է թուրք նախարարը։
Որպես օրինակ՝ Չավուշօղլուն բերել է օգոստոսի վերջին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչին քաղաքի տարածքում տիրող իրավիճակը։ «Նույնիսկ Լաչինի շրջանը լքելիս հայերը չդադարեցին ականապատել տարածքները, ինչը ցույց է տալիս հայկական կողմի ոչ անկեղծությունը»,- ընդգծլ է նա։
Հեշթեգներ.
Չավուշօղլու
Ադրբեջան