Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին
22:10     13 09 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին՝ Հայաստանի ագրեսիան կանխելու ժամանակ ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։

«Խորին ցավակցություն եմ հայտնում սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Քելբեջարի, Լաչինի, Դաշքեսանի և Զանգիլանի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի լայնածավալ սադրանքները կանխելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև ողջ ադրբեջանական ժողովրդին: Թող Ալլահը ողորմի մեր նահատակներին: Մեր նահատակների արյունն անվրեժ չմնաց»,- ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս