Մոդեստ Կոլերով. ՀԱՊԿ անդամների մեծամասնությունը Բաքվի կողմն է
  Մոդեստ Կոլերով.  ՀԱՊԿ անդամների մեծամասնությունը Բաքվի կողմն է
13:33     13 09 2022    
«Ռեգնում» հրատարակչության գլխավոր խմբագիր, հայամետ քաղաքագետ Մոդեստ Կոլերովն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի աջակցի Հայաստանին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հայկական լրատվամիջոցներին։

«Իմաստ չունի Կրեմլին նախանձել Բաքվի նկատմամբ։ Նա հայերի փոխարեն Հայաստանին չի պաշտպանի»,- ասել է քաղաքագետը։

Կոլերովը հիշեցրել է, որ Փաշինյանն արդեն դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգնության խնդրանքով։

«Որպեսզի այս հայտարարությունը ապացույցների հիմք ունենա, պետք է նորմալ սահման Ադրբեջանի հետ և ռուսական բանակի այնտեղ է։ Այս պահին դա չկա և, կարծում եմ, դեռ երկար ժամանակ չի լինի։

ՀԱՊԿ-ը չի աջակցի Հայաստանին, քանի որ կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և նրա անդամների մեծամասնությունը Բաքվի կողմն է»,- ասել է Մոդեստ Կոլերովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոլերով   ՀԱՊԿ  


Լրահոս