Նախագահ Իլհամ Ալիևը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
 Նախագահ Իլհամ Ալիևը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
15:53     13 09 2022    
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԱՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից իրականացվող սադրանքների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պետության ղեկավարի կայքին հղումով, հանդիպմանը ներկայացվել են համապատասխան զեկույցներ, նշվել է՝ երկու պետությունների սահմանին Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների կանխումը, համապատասխան բոլոր առաջադրանքների և հանձնարարականների կատարումը:

Նշվել է, որ առաջացած լարվածության պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի քաղաքական ղեկավարության վրա, սահմանի երկայնքով օպերատիվ իրավիճակը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս