Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև
14:10     13 09 2022    
Սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, Զ.Հասանովն իր գործընկերոջը տեղեկացրել է՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանին հայկական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում տեղի ունեցած ռազմական բախման մասին՝ Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի ուղղություններով և հայտարարել, որ հակառակ կողմի այս քայլերը վճռականորեն կանխվել են։

Հ.Աքարն իր հերթին ցավակցություն է հայտնել Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մեր զինծառայողների զոհվելու կապակցությամբ, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Նա հատուկ նշել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ գտնվում է Ադրբեջանի կողքին։

Հեռախոսազրույցների ընթացքում երկու եղբայրական երկրների պաշտպանության նախարարները մտքերի լայն փոխանակություն են անցկացրել ստեղծված իրավիճակի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս