Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել ռազմավարական բարձունքների վրա
 Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել ռազմավարական բարձունքների վրա
15:45     13 09 2022    
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը հավաստի աղբյուրներից, Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 9:15-ին ադրբեջանական բանակի գործողությունը հաջողությամբ ավարտվել է։

Այն իրականացվել է հնարավորինս սեղմ ժամկետներում, ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով և ոսկերչական ճշգրտությամբ (քաղաքացիական օբյեկտները չեն վնասվել)։ Հայկական ողջ ռազմական ենթակառուցվածքը, որը գոնե հնարավոր կլիներ օգտագործել Լաչինի և Քելբեջարի ուղղություններով սահմանային հատվածներում սադրանքների համար, ջարդուփշուր է արվել մեր բանակի զինանոցի գերճշգրիտ զենքերից, և այն վերականգնելու համար տարիներ կպահանջվեն։ Caliber.Az-ի տեղեկատվության համաձայն՝ հայկական բանակի կորուստները կազմել են 150-ից մինչև 200 զոհվածներ, կան նաև հարյուրավոր վիրավորներ։ Ոչնչացվել են երկու C-300 հակաօդային պաշտպանության համակարգեր. ավելի քան կես միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա։

Ադրբեջանական բանակը վերահսկողություն է ապահովել՝ սահմանային գոտու մի շարք կարևոր ռազմավարական դիրքերի և բարձունքների նկատմամբ, որոնք, ինչպես հայտնի է, սահմանազատված չեն։ Ինչպես նաև տեսողական և կրակային հսկողության տակ են վերցվել Հայաստանի տարածքով անցնող մի շարք ռազմավարական հաղորդակցություններ։

Նշենք, որ Ադրբեջանը այլ պետության տարածքը օկուպացնելու մտադրություն չունի, սակայն ամենավճռական միջոցներ կձեռնարկվեն մեր սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Մեր նահատակների արյունն անվրեժ չմնաց, հայկական կողմին արժանի պատասխան տրվեց:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռազմավարական-բարձունքներ  


Լրահոս