ԱԳՆ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ցանկացած քայլ վճռականորեն կկանխվի
  ԱԳՆ.  Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ցանկացած քայլ վճռականորեն կկանխվի
09:20     13 09 2022    
2022 թվականի սեպտեմբերի 12-ի գիշերվանից սկսած, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի ուղղությամբ լայնածավալ սադրանքներ են իրականացվել։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տեղեկատվությանը համաձայն՝ օրվա մութ ժամանակ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը, օգտագործելով լեռնային տեղանքը և առկա կիրճերը, տարբեր ուղղություններով ականապատել են Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների դիրքերի միջև տարածքները և մատակարարման ճանապարհները։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում ականանետերից, ինտենսիվ հրետակոծել են՝ Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի շրջանների տարածքներում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։ Արդյունքում կորուստներ են եղել մեր զինված ուժերի անձնակազմի շրջանում, վնասվել է ռազմական ենթակառուցվածքը։

Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքները և մեր երկրի տարածքին և ինքնիշխանությանը սպառնացող ռազմական սպառնալիքները կանխելու, մեր զինծառայողների, այդ թվում նաև Քելբեջարի և Լաչինի շրջանների տարածքներում ենթակառուցվածքային աշխատանքներում ներգրավված քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու նպատակով՝ կանխվել են ռազմական բախումների մասշտաբների ընդլայնումը և այդ ուղղությամբ կենտրոնացված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից՝ վճռական պատասխան միջոցներ են ձեռնարկվել՝ Հայաստանի զինված ուժերի կրակակետերը ճնշելու ուղղությամբ։

Բացի այդ, Հայաստանի կողմից տարածված՝ իբ խաղաղ բնակչության, օբյեկտների և ենթակառուցվածքների վրա ադրբեջանական բանակի ենթադրյալ թիրախավորման մասին տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը և հանդիսանում է հայկական կողմի հերթական ապատեղեկատվություն։

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի զինված ուժերի կողմից պետական սահմանի Լաչինի, Գեդաբեկի, Դաշքեսանի և Քելբեջարի շրջանների ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներով ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծումները կրել են ինտենսիվ և համակարգված բնույթ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով ռազմականացման ուժեղացումը, տարածաշրջանում ծանր տեխնիկայի և խոշոր տրամաչափի սպառազինության տեղակայումը վկայում էին այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի։

Դրա հետ մեկտեղ, Հայաստանը տարբեր պատրվակներով դանդաղեցրել է կարգավորման գործընթացը, ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերել միջազգային ջանքերով տարվող բանակցություններում, եռակողմ հայտարարություններով և պայմանագրերով ստանձնած պարտավորություններին հակառակ՝ հայկական զինված կազմավորումները դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, ինչպես նաև շարունակել է ականապատել տարածքները, ներառյալ Լաչինի տարածքում վերջերս տեղակայված Հայաստանում արտադրվող ականները, հաղորդակցությունների և տրանսպորտային երթուղիների բացման ուղղությամբ Հայաստանի կողմից նոր պայմանների առաջադրումը և գործընթացի փլուզումը, ինչպես նաև խաղաղության օրակարգից հրաժարվելը ցույց են տվել, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով և այն հարվածելու նպատակ է հետապնդում։

Ադրբեջանի դեմ հայկական կողմի հերթական ագրեսիան միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների և Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է, Հայաստանի այս քայլերը լիովին հակասում են անցկացվող նորմալացման գործընթացին և խաղաղությանը։ Այն ժամանակ, երբ ադրբեջանական պետությունը լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքներ է իրականացնում օկուպացիայից ազատագրված այս տարածքներում, Հայաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ ամեն կերպ խոչընդոտում է այդ գործընթացին, տեղի տալով ագրեսիային։

Սադրանքների, բախումների ու կորուստների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած քայլ վճռականորեն կկանխվի»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս