Ջեյհուն Բայրամով. Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի
  Ջեյհուն Բայրամով.  Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի
17:02     13 09 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի լայնածավալ սադրանքի հետևանքով շարունակվող բախումներն ու լարվածությունը։

Ջեյհուն Բայրամովը հակառակ կողմին տեղեկացրել է Ադրբեջանին սահմանակից տարածքներում Հայաստանի զինված ուժերի լայնածավալ սադրանքների, ինչպես նաև մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող ռազմական սպառնալիքները կանխելու, մեր զինծառայողների ներառյալ քաղաքացիական աշխատողների, որոնք ներգրավված են ենթակառուցվածքի աշխատանքներում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին։ Նախարարն ընդգծել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանը մշտապես գնդակոծում է մեր դիրքերը և քաղաքացիական բնակչությանը, ավելացնում է ռազմականացումը Ադրբեջանի սահմանների երկայնքով, շարունակում է ականապատել տարածքները, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի։

Կարեն Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության և ռազմական բախումների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս