Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
 Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
15:10     13 09 2022    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ցավակցական տեքստում ասվում է.

«Խորապես վշտացած եմ թուրքական փառապանծ բանակի զինվորների զոհվելու և վիրավորվելու լուրով այն տարածաշրջանում, որտեղ իրականացվում են Թուրքիայի Զինված ուժերի հակաահաբեկչական գործողություններ՝ ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու և խաղաղ բնակիչներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Ձեր ցավը մեր ցավն է:

Մենք միշտ եղբայրական թուրքական զինված ուժերի կողքին ենք՝ ահաբեկչության դեմ կատաղի պայքարում և լիովին աջակցում ենք ձեզ։

Կիսում եմ նահատակների մերձավորների վիշտը և խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Հուլուսի-Աքար  


Լրահոս