Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան կապակցությամբ
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան կապակցությամբ
16:22     09 09 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Խոր վշտով ընդունեցինք ականավոր պետական ղեկավար՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան լուրը։

Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը, ով 20-րդ դարի երկրորդ կեսից իր անունը պատվով ներառեց համաշխարհային պատմության էջերում, բացառիկ դեր խաղաց Միացյալ Թագավորության ճակատագրում, ականավոր անհատականություն էր, իր ժողովրդի վառ դեմքը։

Թագուհին, ով իր ողջ կյանքը անձնվիրաբար նվիրաբերեց իր երկրի վերելքին, իր ժողովրդին անշահախնդիր ծառայելուն, հավերժ մնաց միլիոնավոր հայրենակիցների սրտերում։

Անձամբ իմ և ադրբեջանական ժողովրդի անունից խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, թագավորական ընտանիքին, Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին այս ծանր կորստի կապակցությամբ»,- ասված է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս