Հիքմեթ Հաջիև. «Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը»
  Հիքմեթ Հաջիև.  «Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը»
20:01     31 08 2022    
Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մենք բարձր ենք գնահատում այն, որ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի թիմն օգնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին և միջպետական հարաբերությունների կարգավորմանը։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտնել է Ադրբեջանի դիրքորոշումն այս կապակցությամբ»,- գրել է նախագահի օգնականը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս