Այսօր Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն է
 Այսօր Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն է
18:20     26 08 2022    
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն է։

Մեհրիբան Արիֆ գըզը Ալիևան ծնվել է Բաքվում՝ մտավորականների ընտանիքում։ Նրա հայրը՝ Արիֆ Փաշաևը, Ազգային ավիացիոն ակադեմիայի ռեկտոր է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, իսկ մայրը՝ Աիդա Իմանգուլիևան, հայտնի արևելագետ էր։

Մեհրիբան Ալիևան իր ողջ կյանքը նվիրել և շարունակում է նվիրել Ադրբեջանին։ Լինելով վստահելի նեցուկ նախագահ Իլհամ Ալիևին նրա բոլոր նախաձեռնություններում՝ Մեհրիբան Ալիևան միևնույն ժամանակ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է հաջողությամբ համատեղել պետական և հասարակական գործունեությունը ընտանիքի հանդեպ հոգատարության և ուշադրության հետ։

Armenia.Az-ի կոլեկտիվը սրտանց շնորհավորում է Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա առթիվ։ Մեհրիբան Ալիևային մաղթում ենք քաջառողջություն, հաջողություններ և երկար տարիների կյանք:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Մեհրիբան-Ալիևա