Լաչինի միջանցքում ապամոնտաժվում են ռուսաստանցի խաղաղապահների կետերը - ԼՈՒՍԱՆԿԱՐ
 Լաչինի միջանցքում ապամոնտաժվում են ռուսաստանցի խաղաղապահների կետերը -  ԼՈՒՍԱՆԿԱՐ
15:04     24 08 2022    
Լաչինի միջանցքում սկսվել է ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման կետերի ապամոնտաժումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ապամոնտաժման աշխատանքները սկսվել և շարունակվում են օգոստոսի 23-ից։

Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ ժամանակավոր կետերը կտեղադրվեն՝ Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը ապահովող նոր երթևեկության երթուղու վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան  


Լրահոս