Բաքվում կայացել է Ղազախստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
 Բաքվում կայացել է Ղազախստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը.  ԼՈՒՍԱՆԿԱՐ
13:18     24 08 2022    
Օգոստոսի 24-ին կայացել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Ղազախստանի Հանրապետության նախագահի պատվին շարվել է պատվո պահակախումբ։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին:

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին։

Նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է ադրբեջանցի զինվորներին։

Հնչեցին Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության օրհներգերը։

Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Ղազախստանի նախագահին, իսկ ղազախական պատվիրակությունը՝ Ադրբեջանի նախագահին։

Վերջում պետությունների ղեկավարները լուսանկարվել են:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղազախստան   Ադրբեջան  


Լրահոս