Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև
22:15     23 08 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ներկա իրավիճակի և երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Քննարկվել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության ուղղությունները, ինչպես նաև միջազգային հարթակներում գործունեության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա