Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցեր։
Գոհունակությամբ նշվել է, որ նկատելի առաջընթաց է արձանագրվել այս տարվա հունիսին կայացած բարձր մակարդակի հանդիպումներից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ:
Ընդգծվել է, որ օգոստոսի սկզբին արդյունավետորեն անցկացվել են համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը և Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպումը։
Նշվել է, որ փոխադարձ ապրանքաշրջանառությունն այս տարի աճել է 70 տոկոսով, սկսվել է համատեղ նախագծերի իրականացումը գյուղատնտեսության, շերամաբուծության և տեքստիլ արդյունաբերության, մեքենաշինության, քիմիական և այլ ոլորտներում։ Աշխատանքներ են տարվում ուզբեկա-ադրբեջանական ներդրումային հիմնադրամի շուտափույթ գործարկման ուղղությամբ, ընդլայնվում են մշակութային ու հումանիտար փոխանակումները։
Պետությունների ղեկավարները հանդես են եկել գործնական փոխգործակցության հետագա զարգացման օգտին։ Այս համատեքստում նշվել է այս տարվա աշնանը Մարզերի ֆորումի և երկու երկրների արդյունաբերական ներուժի ցուցահանդեսի անցկացման կարևորությունը։