Լաչինում ականի վրա երկու զինծառայող է պայթել
 Լաչինում ականի վրա երկու զինծառայող է պայթել
12:32     22 08 2022    
Ադրբեջանի Լաչինի շրջանում վրա երկու զինծառայող է պայթել:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Գուբադլիի զինվորական դատախազությունից՝ նշելով, որ ԱՀ ՊՆ երկու զինծառայողներ՝ Վուգար Սուլեյմանովը և Հեյդար Գյուլմալիևը ականի վրա պայթել են համապատասխանաբար օգոստոսի 20-ին և 21-ին։

Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, Գուբադլիի զինվորական դատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան