Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռեջեփ Թայիբ Էրդողանին
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռեջեփ Թայիբ Էրդողանին
11:56     22 08 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Գազիանթեփ-Նիզիփ ճանապարհին տեղի ունեցած ծանր վթարի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Իմ սիրելի եղբայր,

Անչափ վշտացած ենք Գազիանթեփ-Նիզիփ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեծ թվով մարդկանց մահվան և վիրավորվելու լուրից։

Անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խոր վշտով ցավակցում եմ Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, Թուրքիայի եղբայրական ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ռեջեփ-Թայիբ-Էրդողան  


Լրահոս