Ադրբեջանի օմբուդսմենը համաշխարհային հանրությանը կոչ է անում ակտիվ պայքարել ահաբեկչության դեմ
Ադրբեջանի օմբուդսմենը համաշխարհային հանրությանը կոչ է անում ակտիվ պայքարել ահաբեկչության դեմ
13:48     22 08 2022    
ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատարը (օմբուդսմեն) դիմել է համաշխարհային հանրությանը:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից։

«Ահաբեկչության զոհերի հիշատակի և ոգեկոչման միջազգային օրը սահմանվել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն և ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարի օգոստոսի 21-ին։ Հիմնական նպատակը հարգանքի տուրք մատուցելն է ահաբեկչության զոհերին ու դրանից տուժած անձանց, և նրանց իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու աջակցությունն է։

Որպես մի երկրի օմբուդսմեն, որը երկար ժամանակ տուժել է ազգային ատելության համատեքստում Հայաստանի կողմից իրականացվող ահաբեկչական քաղաքականությունից, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր ձևերը, հարգում ենք ահաբեկչության զոհերի հիշատակը և կոչ ենք անում համաշխարհային հանրությանը ակտիվացնել ահաբեկչության դեմ համատեղ պայքարը», - նշվում է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն