Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հյուրերին մանրամասն տեղեկություններ են ներկայացվել օկուպացիայի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից իրականացված ավերածությունների և վանդալիզմի հետևանքների, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։
Այնուհետև պատվիրակությունը ծաղիկներ է դրել նահատակների հիշատակին կանգնեցված հուշահամալիրի պատվանդանին և իր հարգանքը հայտնել։
Կոմանդոսի զորամաս այցելած Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։
Պատվիրակության անդամները զորամասի ուսումնական կենտրոնում դիտել են զինծառայողների ցուցադրական ելույթները։