Սահմանվել է Ադրբեջանում սոցիալական ապահովագրության համակարգում զինծառայողների անհատական ​​հաշվառման վարման կարգը
Սահմանվել է Ադրբեջանում սոցիալական ապահովագրության համակարգում զինծառայողների անհատական ​​հաշվառման վարման կարգը
08:20     20 08 2022    
Ադրբեջանում սահմանել է սոցիալական ապահովագրության համակարգում զինծառայողների անհատական հաշվառման վարման կարգը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի կայքին հղումով, նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է՝ «Պետական սոցիալական ապահովագրության համակարգում անհատական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Փոփոխության համաձայն՝ զինծառայողների և հետախուզական և հակահետախուզական գործունեության սուբյեկտների, օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտների աշխատակիցների, ինչպես նաև այլ աշխատողների և անձանց անհատական հաշվառումը, որոնց մասին տեղեկատվությունը ԱՀ «Պետական գաղտնիքի մասին» օրենքին համապատասխան գաղտնի է՝ կիրականացվի հիմնարկի կողմից սահմանված կարգով, որը որոշված է Գործադիր իշխանության լիազոր մարմնի կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սոցիալական-ապահովագրության-համակարգ