Ադրբեջանը ողջունում է Ուկրաինայի, Թուրքիայի և ՌԴ միջև հացահատիկի շուրջ պայմանավորվածությունը
 Ադրբեջանը ողջունում է Ուկրաինայի, Թուրքիայի և ՌԴ միջև հացահատիկի շուրջ պայմանավորվածությունը
16:41     25 07 2022    
Ադրբեջանը ողջունում է ՄԱԿ-ի աջակցությամբ Ուկրաինայի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հացահատիկի արտահանման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան էջում։

«Մենք ողջունում ենք հացահատիկի արտահանման շուրջ համաձայնագրի ստորագրումը և Թուրքիայի և ՄԱԿ-ի հաջող միջնորդական ջանքերը։ Սա կարևոր ներդրում է համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում։ Մենք անհամբեր սպասում ենք համաձայնագրի շուտափույթ իրականացմանը»,- ասվում է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ