Բայրամովը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցչի հետ
Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տարբեր ուղղություններով ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
Կողմերը կարևորել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրերի դրույթների լիարժեք կատարումը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Նշվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար բոլոր ջանքերի մոբիլիզացման կարևորությունը։