Հատուկ ներկայացուցիչ. ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
  Հատուկ ներկայացուցիչ.  ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
12:04     20 07 2022    
«ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը».

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Այսօր ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբում լավ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Գլխավոր քարտուղար Սթոլթենբերգն ընդգծել է Ադրբեջանի հետ մեր գործընկերության կարևորությունը և քննարկել հետագա համագործակցության ոլորտները»,- ասել է Կոլոմինան։

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Դաշինքը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«ՆԱՏՕ-ն աջակցում է նաև Բաքվի ջանքերին՝ մեծացնելու էներգիայի մատակարարումները Եվրոպա»,- ընդգծել է հատուկ ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան