Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Մենք հանդիսանում ենք Ղարաբաղ մեծ վերադարձի ականատեսը
  Նախագահի հատուկ ներկայացուցիչ.  Մենք հանդիսանում ենք Ղարաբաղ մեծ վերադարձի ականատեսը
14:01     19 07 2022    
Այսօր մենք հանդիսանում ենք պատմական իրադարձության՝ Ղարաբաղ մեծ վերադարձի, բնակիչների վերաբնակեցման առաջին փուլի ականատեսը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի Զանգիլանի շրջանի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը։

Նա նշել է, որ պատերազմից անմիջապես հետո նախագահի հանձնարարությամբ լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքներ են սկսվել Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում. «Զանգիլանում բավական լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում. կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ։ Օդանավակայանը շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս։ Առաջին հերթին վերականգնվել է Զանգիլանի շրջանի Աղալը գյուղը, որը կառուցվել է խելացի գյուղի սկզբունքով։ Այս ամիս Աղալը գյուղում կվերաբնակեցվի 41 ընտանիք։ Վերաբնակեցումներ ակնկալվում են նաև առաջիկա ամիսներին։

Այսօրվա դրությամբ Աղալը գյուղի բնիկների թիվը հասնում է 1457-ի։ Նրանցից գյուղ վերադառնալու ցանկություն է հայտնել 1357-ը։

Այսօր 58 հոգուց բաղկացած 10 ընտանիքներ տեղափոխվում են Աղալը գյուղ։ Առաջիկա 5 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ կտեղափոխվի 201 մարդ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս