Բաքվում կազմակերպվել է «պահեստի սպաների պատրաստման» դասընթաց
 Բաքվում կազմակերպվել է «պահեստի սպաների պատրաստման» դասընթաց
14:29     12 07 2022    
Հուլիսի 8-ին, ադրբեջանական բանակի ուսումնավարժական կենտրոնում տեղի է ունեցել «պահեստի սպաների պատրաստման» դասընթացն ավարտած զինծառայողների շրջանավարտության արարողությունը:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նահատակների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել Հայրենիքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար: Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ կատարվել է Ադրբեջանի Հանրապետության պետական հիմնը:

Ելույթ ունեցողները շնորհավորել են շրջանավարտներին «լեյտենանտ» ռազմական կոչման ստանալու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա ծառայության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանական-բանակ