Այս մասին Haber Global-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական համագործակցության մասին հարցին, հայտնում է
Zinvor.info-ն։
«Ադրբեջանը մեր եղբայրն է: Թող ոչ ոք չկասկածի դրանում։ Մենք իսկապես երկու պետություն, մեկ ազգ ենք: Հատկապես 44 օրյա հաջող օպերացիայից հետո (Հայրենական պատերազմ-Խմբ.) կարելի է ասել, որ ամբողջությամբ ձուլվել ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Երկար տարիներ (օկուպացիայի շրջանը-Խմբ.) մենք զգացել ենք ադրբեջանցի եղբայրների բոլոր տառապանքները։ 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը և մյուսները ոչինչ չարեցին ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատելու համար։ Չնայած մեկ միլիոն փախստականների առկայությանը, Խոջալուի և այլ բնակավայրերի ցեղասպանությանը, հողերի 20 տոկոսի օկուպացմանը, ոչ ոք մատը մատին չխփեց»,- հավելել է նախարարը։