ԱԳ նախարար. Ադրբեջանը, հաղթելով 44-օրյա պատերազմում՝ վերականգնեց արդարությունը
  ԱԳ նախարար.  Ադրբեջանը, հաղթելով 44-օրյա պատերազմում՝ վերականգնեց արդարությունը
17:12     11 07 2022    
«Այն, որ այսօր այս շնորհանդեսներն անցկացվում են Շուշայում, խորհրդանշական նշանակություն ունի»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Շուշայում Ադրբեջանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանը վերականգնեց միջազգային իրավունքը. «Մենք վերականգնեցինք պատմական արդարությունը։ Միևնույն ժամանակ, համարում եմ, որ հաղթելով խաղաղաշինության գործընթացում՝ մենք ողջ աշխարհին ցույց կտանք տարբերությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջեյհուն-Բայրամով