Զանգիլանը լիովին կհամապատասխանի «Կանաչ քաղաք» և «Խելացի քաղաք» հայեցակարգերին
 Զանգիլանը լիովին կհամապատասխանի «Կանաչ քաղաք» և «Խելացի քաղաք» հայեցակարգերին
15:32     11 07 2022    
«Օկուպացիայի ժամանակ ամբողջությամբ ավերված Զանգիլան քաղաքի էկոհամակարգը վերականգնելու համար տնկվել է 20 հազար սոսի և մոտ 1000 կիլոգրամ կաղնու սերմ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Շուշայում Ադրբեջանի դիվանագիտական ծառայության ղեկավարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Զանգիլանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը։

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ առաջնայինը շրջակա միջավայրի վերականգնումն ու անտառների ստեղծումն է.

«Բացի այդ, մշակվել է քաղաքի գլխավոր հատակագիծը: Դրա մշակման ժամանակ պահպանվել են քաղաքի և բնության յուրահատկությունը: Գլխավոր հատակագիծը հիմնված է այնպիսի քաղաքային մոտեցումների վրա, ինչպիսիք են հարմարավետ կենցաղային պայմանները, շրջակա միջավայրի բարեկեցությունը, մաքրությունը և ժամանակակից նորարարությունները։

Ապագայում Զանգիլանը լիովին կհամապատասխանի «Կանաչ քաղաք» և «Խելացի քաղաք» հայեցակարգերին, նշել է Վահիդ Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգիլան   Ադրբեջան