Զաքիր Հասանովը շնորհավորել է զինվորներին: «Հայրենական պատերազմում տարած հաղթանակն աշխարհին ցույց տվեց մեր բանակի հզորությունը»
  Զաքիր Հասանովը շնորհավորել է զինվորներին:  «Հայրենական պատերազմում տարած հաղթանակն աշխարհին ցույց տվեց մեր բանակի հզորությունը»
18:59     11 07 2022    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին` Գուրբանի տոնի առթիվ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին, շնորհավորական ուղերձում ասվում է.

Մեծ առաջնորդի քաղաքական կուրսի արժանի շարունակող, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վարած հաջող քաղաքականության արդյունքում էլ ավելի է բարձրացել մեր հանրապետության միջազգային հեղինակությունը։

Ադրբեջանն աշխարհում հայտնի է որպես հումանիստ, հանդուրժող պետություն, որը կարևորում է իսլամական, համամարդկային, ազգային և հոգևոր արժեքները և հարգում դրանք։

Գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ Հայրենական պատերազմում տարած փայլուն հաղթանակը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց մեր բանակի հզորությունը։

Վստահ եմ, որ դուք կշարունակեք ամենաբարձր մակարդակով կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններն ու հրահանգները՝ էլ ավելի բարձրացնելով ձեր մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը։

Խորը ակնածանքով հարգանքի տուրք եմ մատուցում մեր հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում զոհված նահատակների հիշատակին, Գուրբանի տոնի առթիվ շնորհավորում եմ նահատակների ծնողներին, ընտանիքներին, առողջությունը կորցրած զինծառայողներին:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ադրբեջան  


Լրահոս