Ադրբեջանում նշում են Գուրբան բայրամը
 Ադրբեջանում նշում են Գուրբան բայրամը
00:00     11 07 2022    
Այսօր Ադրբեջանում նշում են մահմեդականների սուրբ տոներից մեկը՝ Գուրբան բայրամը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, Ադրբեջանի բոլոր մզկիթներում կկատարվի տոնական նամազ:

Կրոնական զոհաբերությունը կապված է Իբրահիմ մարգարեի հետ: Ըստ Ղուրանի՝ Իբրահիմ մարգարեն պատրաստ է եղել հանուն Ալլահի զոհաբերել իր որդուն՝ Իսմաիլին: Նրա այդ արարքը համարվում է իսկական բարեպաշտություն և Ալլահը Իբրահիմ մարգարեին՝ զոհաբերության համար իր որդու փոխարեն ուղարկել է ոչխար: Դրա համար էլ ողջ աշխարհի մահմեդականները ամեն տարի՝ հանուն Իբրահիմ մարգարեի ու նրա որդու կենդանիներ են զոհաբերում:

Ադրբեջանի Նախարարների կաբինետի որոշման համաձայն, այս տարի Գուրբան բայրամը տոնվելու է հուլիսի 9-ին և 10-ին:

Նշենք, որ Գուրբան բայրամը համարվում է իսլամական աշխարհի ամենասուրբ տոներից մեկը: Այն նշվում է մուսուլմանական լուսնային օրացույցի Զուլ հիջա ամսվա 10-րդ օրը և շարունակվում է 3 օր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Կովկասի Մահմեդականների վարչության նախագահ, շեյխուլիսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ադրբեջանական ժողովրդին շնորհավորել են Գուրբան բայրամի առթիվ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գուրբան-բայրամը  


Լրահոս