Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Ղարաբաղում առկա իրավիճակը
 Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Ղարաբաղում առկա իրավիճակը
18:09     06 07 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:

«Շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտների քննարկումը։ Մասնավորապես, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ։

Կրեմլի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Փաշինյան  


Լրահոս